Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդեն տեւական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուռ մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Ի դեպ, նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։

Մեզ ասացին, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։

Ի դեպ, Արարատյան դաշտավայրում արդեն սկսել են ծիրանի քաղը։ Երեկ մեզ ասացին, որ Սուրենավան եւ Արմաշ գյուղերում, որտեղ առաջինն է հասնում հայկական ծիրանը, գյուղացիները փաստի առաջ են կանգնել՝ ամեն տարվա պես արտահանում չկա, մեկ-երկու ֆուռ է միայն գյուղ մտել, եւ բերքը գյուղացուց գնում են աննախադեպ ցածր գնով՝ 400-500 դրամով։ Նախկինում նման բան երբեւէ չի եղել, առաջին բերքը մթերվել է առնվազն կրկնակի թանկ գնով։ Տեղական շուկայում էլ հնարավոր չէ ամբողջ բերքն իրացնել։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է «Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ. Սուրենյանց Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկեն՝ Մեսսիի մասին Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «ՈւԱԶ»-ն ու Hyundai-ն, կան զոհեր և վիրավորներ Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա Ադրբեջանի ճնշումից հետո «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. Haaretz Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ Զելենսկի Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Գողթանիկի ջրվեժում որոնվում է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. Սպուտնիկ Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից. Վահան Հովհաննիսյան Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ «Լադա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի «Շարժվում ենք առաջ». Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը Ողբերգական դեպք՝ Սևանում․ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. գետից դուրս է բերվել մեկ մարմին Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած է. Ռոզա Ծառուկյան Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ На самом деле надо расставить все точки над i 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am