«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր. Վարուժան Ավետիսյան

Ժամանակն է պատմականորեն գնահատելու «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը: Ցանկալի կլիներ դրան ավելի ուշ անդրադառնալ: Սակայն մամուլում և հանրային այլ տեղեկութային հարթակներում ուղղորդված քարոզչություն է կատարվում, որի նպատակն է նսեմացնել «Սասնա Ծռեր»-ի ապստամբության նշանակությունը՝ ձգտելով այն ներկայացնել որպես ձախողված փորձ և, ըստ այդմ՝ ապստամբությունը որպես փոփոխության հասնելու ոչ արդյունավետ մեթոդ: Կա նաև «Սասնա Ծռեր»-ին որպես ահաբեկիչներ ու հանցագործներ ներկայացնելու միտում, սակայն դրան կարիք չկա անդրադառնալու՝ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության իրավաչափության և նրանց նկատմամբ ժողովրդի համատարած համակրանքի պատճառներով: Միևնույն ժամանակ՝ «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը որպես ձախողված փորձ և ապստամբությունը՝ որպես ոչ արդյունավետ մեթոդ ներկայացնող փաստարկումները ևս արժանի չեն հակափաստարկումների: Այդուհանդերձ, դրանք արագացնում են «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը պատմականորեն գնահատելու պահի հասունացումը և փաստում, որ արդեն առկա է մեր տեսակետներն արտահայտելու անհրաժեշտություն: 1988-ին սկսվեց Հայրենիքի իրավունքի վերատիրացման և հայության առաքելության վերաստանձնման գործնական ժամանակաշրջանը: Այդ ժամանակ Լեոնիդ Ազգալդյանն ամփոփ և դիպուկ կերպով արձանագրեց Հայրենիքի իրավունքի գերակայության վերահաստատումը միջազգային-իրավական տարաբնույթ կեղծ ու անիրավ սահմանափակումների նկատմամբ՝ «Սա Հայաստան է և վե՛րջ»: Այդ վերահաստատումը տեղի ունեցավ արտաքին զավթիչի դեմ ապստամբության ձևով դրսևորված ինքնապաշտպանության միջոցով: Հայության հերթական Սարդարապատն էր, որը պսակվեց հաղթանակով: Սարդարապատներն այլ ելք չեն էլ կարող ունենալ: Հրամանատար-մտավորական Լեոնիդ Ազգալդյանը զենքը ձեռքին, Մասիսի տիրական խաղաղությամբ և ամեն հակաճառություն բացառող տոնով ազդարարեց ոչ միայն Արցախի, այլև ըստ էության ամբողջ Հայքի տարածքի նկատմամբ Հայի իրավունքի վերահաստատման գործընթացի մեկնարկը: Սակայն Հայրենիքի իրավունքը, նրա տարածքի նկատմամբ իրավունքից բացի, նաև այդ տարածքում Հայի ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքն է՝ Հայրենիքի իրավունքի ներքին, խորքային բովանդակությունը, ինչից բխում է Հայի առաքելությունը, այն, հանուն որի անհրաժեշտ է վերատիրանալ հայրենի տարածքին: Լեոնիդ Ազգալդյան տեսակը նաև այդ բովանդակային մասը արարողն էր՝ իր օրինակով և գործով արմատավորվող աշխարհայացքով ու կենսակերպով: Ոսոխը, անշուշտ, քնած չէր: Հայի տեսակի զարթոնքի գրեթե բոլոր հրամանատար-ճարտարապետները, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանը, մինչ օրս չպարզված հանգամանքներում սպանվեցին: Այս տեսակի աստղաբույլի ասպարեզից հեռանալու պատճառով կասեցվեց ոչ միայն Հայրենիքի իրավունքի՝ այդ ժամանակ արդեն միանգամայն հնարավոր վերահաստատումը Կուր-Արաքսյան միջակայքի տարածքի վրա և տարածաշրջանում գործոն դարձող պետություն ունենալու ընթացքը, այլև, առաջին հերթին մեր ներսում բովանդակային առումով Հայրենիքի իրավունքի արմատավորումը: Հետո պարզվեց, որ անգամ վիճարկելի է Արցախի Հայաստան լինելու հարցը: Հետընթացն ու քայքայումը հասան մեր օրեր: Օտարի ծառա ներքին զավթիչը, մտածելով, թե արդեն ժողովուրդը կորցրել է դիմադրելու ունակությունը, 2016թ. ապրիլին համարձակվեց տրամաբանական ավարտին հասցնել 1988-ին սկսված Հայի վերահառնումի գործընթացը կասեցնելու և, հետ շրջելով՝ պատմության փակ էջին հանձնելու իր տերերի և իր ծրագիրը: Ժողովուրդը դեռևս 90-ականների սկզբից էր զգում և հասկանում այս ծրագիրը խափանելու անհրաժեշտությունը, սակայն իր խորքային մշակութացվածության ազդեցությամբ ամեն անգամ հետ էր քաշվում, երբ աչքի առաջ ուրվագծվում էր ներքին Սարդարապատի տեսլականը: Այս հոգեբանական արգելքի սառույցը սկսեց հալվել Ապրիլյան քառօրյայից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ներքին զավթիչը դավաճան է: Մինչ այդ խորը կասկած կար, իսկ դրանից հետո եղավ բացահայտում: «Սասնա Ծռեր»-ը նկարագրված գործընթացի առարկայական արգասիքն են: Նրանք այն կոլեկտիվ Լեոնիդ Ազգալդյանն են, որ ներքին զավթիչի դեմ ապստամբության ձևով դրսևորված ինքնապաշտպանության միջոցով «Սա Հայաստան է և վե՛րջ» ասելու հետ մեկտեղ այն լցրեցին ու մատուցեցին Հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի՝ «Մե՛նք ենք տերը մեր երկրի» բովանդակությամբ: Այսինքն՝ Հայրենիքի իրավունքի վերահաստատումն արձանագրեցին ամբողջական՝ տարածքային և բովանդակային զույգ առումներով: Նրանք վիժեցրեցին ոչ միայն Արցախի հանձնումը, այլև մեր պետության գաղութացումը: Անշուշտ, իներցիայի ուժով երկուսն էլ դեռ ընթացքի մեջ են, սակայն այլև տեղ չեն հասնելու, քանի որ Հայաստանում ծնվել է իր գլխի տեր սուբյեկտ:

Քաղաքականությունը ուժերի հարաբերություն է:
Հայաստանում այդ հարաբերությունը երաշխավորված էր հօգուտ ներքին զավթչի, քանի որ ժողովուրդն ուներ ներքին Սարդարապատի հոգեբանական արգելք: «Սասնա Ծռեր»-ի ապստամբության հիմնական «չոր արդյունքը» այդ արգելքի խորտակումն էր և ներքին Սարդարապատի՝ այլընտրանք չունենալն ու երաշխավորված արդյունավետությունը: Սա է պատճառը, որ գաղութային վարչակազմի սազանդարներն ու տարատեսակ պատեհապաշտները ճիգեր են անում ցույց տալու, թե այն ձախողված փորձ էր և որպես մեթոդ արդարացված չէ: «Սասնա Ծռեր»-ի ապստամբության շնորհիվ մեկնարկային մակարդակում և ներուժային առումով ուժերի հարաբերության ձևաչափն արմատապես փոխվել և շուռ է եկել: Այժմ ներքին Սարդարապատը հաջողված արդյունքով փորձարկում է անցել, անշեղորեն աճում է որպես գաղափար, կամք ու մարմին և սպառնում է «Թուր Կեծակի»-ի նման ամբողջ թափով իջնել «Մըսրա Մելիք» համակարգի գլխին և երկու կես անել նրան: Եթե ժողովուրդը «Դավիթանում է», ապա «Մըսրա Մելիք»-ը նրան տեսնելով ու ճանաչելով՝ իր մահն է տեսնում: «Մըսրա Մելիք» համակարգի կյանքի թելն այլևս կտրված է: Ներկայումս «Դավիթ»-ժողովրդի երրորդ ու վճռական հարվածի սպասման փուլն է: «Մըսրա Մելիք» համակարգը քաղցր լեզու է բանեցնում, ընտրությունների տեսքով այլընտրանք է առաջարկում, «խաթր» ունեցող միջնորդներ է հանդես բերում, իր մեծ ու տխեղծ մարմնի շարժումներով, բերանից գոլորշի հանելով և տիրական կեցվածք ցույց տալով ձգտում է վախ ու հուսահատություն ներշնչել և վերականգնել ուժերի նախկին հարաբերությունը: Սակայն իրականում ինքն էլ չի հավատում իր արածին ու աճապարանքով քառասուն գազ հորն է մտնում՝ վրան ջաղացի քարեր ու գոմեշի կաշիներ քաշելով: Գիտի, որ սատկելու է, բայց ուրիշ տարբերակ չունի, ուստի փորձում է նյութական պատնեշներով պատսպարվել ժողովրդի ցասման հրեղեն թրի հարվածից: Որպես ամփոփում. «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ավարտուն հեղափոխություն էր ազգային-քաղաքացիական գիտակցության մեջ և ներքին Սարդարապատի հաջողված փորձարկում քաղաքական ասպարեզում, ինչը նաև ծնեց հայրենատեր սուբյեկտին: Առաջիկայում ներքին Սարդարապատի համազգային մասշտաբով իրականացումը նախ ներսում կհաստատի ազատ ու արժանապատիվ Հայրենիքի իրավունք, ապա Կուր-Արաքսյան Հանրապետության ստեղծմամբ կազդարարի Հայրենիքի վերատիրացման և հայության առաքելության վերաստանձնման գործընթացի տարածաշրջանային փուլի մեկնարկը: Սա Հայաստան է և վե՛րջ: Մե՛նք ենք տերը մեր երկրի: «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյան 21-ը հունվարի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am