Մշակվել է 101 նախագիծ
«Մինչ հունվարի 12-ը տրված հանձնարարականների հիման վրա մշակվել է 101 նախագիծ, որից 51-ն արդեն ընդունվել է», -Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը այսօր գործադիրի նիստում զեկուցեց բոլոր հանձնարարականների կատարման ընթացքը և առանձնացրեց գնումների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները՝ նշելով, որ նոր համակարգը բարձրացրել է կառավարության հաշվետվողականությունն ու գնումների թափանցիկությունը: Պետական համակարգի արդիականացման ոլորտում փոփոխություններից մեկը եղել է լիազորոթյունների ապակենտրոնացումը,ասաց Հարությունյանը: Խոսելով ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և ԾԻԳ-երի օպտիամալցումներից, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշեց, որ 2017 թվականին կրճատումների արդյունքում հնարավոր կլինի տնտեսել 3,9 միլիարդ դրամ:
