«Ղափանում բժիշկ չկա, հիմարների հավաքածու է». «Կապանի ԲԿ»-ի աշխատակիցները դիմել են Սերժ Սարգսյանին

«Կապանի Բժշկական Կենտրոնի» աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ Սյունիքի մարզում եւ մասնավորապես Կապանի ԲԿ-ում ստեղծված լարվածությունը լուծելու տարբերակ առաջարկելով մարզպետի հրաժարականը եւ հեռացումը Սյունիքից: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.«Ձեզ ենք դիմում Կապանում ստեղծված իրավիճակի հետ կապված: Վահե Հակոբյանի մարզպետ նշանակելուց հետո հույսեր էինք փայփայում առավել հանգիստ հետագա աշխատանքները կազմակերպելու մասով: Սակայն, ցավոք սրտի, մարզպետի գործողությունները կրում են դեստրուկտիվ բնույթ: Մարզպետը փորձում է իր անձնական ամբիցիաները իրականացնել օգտվելով իր պաշտոնից, հետապնդումներ է իրականացնում տարբեր անձանց նկատմամբ, ներառյալ Կապանի Բժշկական Կենտրոն ՓԲԸ տնօրինության եւ աշխատակիցների: 2016 թ. ավարտին եւ 2017 թ. սկզբին ցավոք մի շարք դեպքեր արձանագրվեցին, որոնցից մեկով հիմա ընթացքի մեջ է նախաքննությունը, իսկ մյուս երկուսով առերեւույթ բացակայում է բուժանձնակազմի մեղավորությունը: Մարզեպտարանի կողմից իրականացվել է ձեւական քննություն (որի իրավասությունը ի դեպ Մարզպետը չունի), սակայն քննության արդյունքները որեւէ կերպ չեն ներկայացվել համապատասխան անձանց, որեւը բացատրություն տալու (դեռ պարզի չի ինչ հանգամանքների վերաբերյալ) հնարավորություն չի տրվել բժիշկներին, տնօրինեն, եւ դրանց հիման վրա տարբեր ասեկոսներ են տարածվում քաղաքում: Այսպես, 2017 թ. հունվարի 13 մարզպետի եւ մարզպետարանի աշխատակիցների կողմից անձամբ մարզպետարան են հրավիրվել առնչվող անձինք եւ հարազատները, ում թյուր տեղեկատվություն է տրամադրվել բժշկական կենտրոնի կողմից կոպիտ եւ ակնհայտ սխալ բուժում իրականացնելու վերաբերյալ, եւ ուղղորդել են հիվանդանոց բժիշկներին եւ տնօրին աշխատանքից հեռացնելու պահանջով: Նշված լարվածությունը բուժանձնակազմի համբերատար մոտեցման արդյունքում հնարավոր եղավ մեղմել եւ մարել, սակայն մարզպետարանի եւ անձամբ մարզպետի կողմից նշված անձանց կրկին հորդորներ են հետեւել շարունակել պայքարը, քանի որ «Ղափանում բժիշկ չկա, բոլորը մսագործ են, գործից բան չեն հասկանում, հիմարների հավաքածու է» եւ նմանատիպ պնդումներով: Ի դեպ, Կապանի Բժշկական կենտրոն ՓԲԸ-ում վերջին տարիներին պարբերաբար անց են կացվել մի շարք ստուգումներ, որոնցից վերջինը եղել է մարզպետի պահանջով նախորդ տարվա աշնանը, որոնց արդյունքում որեւէ խախտում չի հայտնաբերվել: Չնայած դրան, ոլորտի մասնագետների պնդումներին, առողջապահության նախարարության հորդորներին, մարզպետը եւ մարզպետարանի մի շարք աշխատակիցներ միեւնույնն է համոզված են, որ հիվանդանոցում տիրում է ոչ բարվոք վիճակ: Ավելին, տարեսկզբին Կապանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, երբ քննարկման շրջանակներում բարձրաց բժիշկներից մեկի՝ ազատագրական պատերազմին ակտիվ մասնակցությունը՝ խնդրանքով վարչական գործընթացներում ոչ էական թերացմանը առավել մեղմ վերաբերվելու հորդորին, մարզպետը, ավելի քան 30 բժիշկների ներկայությամբ պնդեց, որ «հերիք է պատերազմի թեման բարձրացնեք, ի՞նք եք արել որ, ձեր տանը դուք ու Ղարաբաղցիները ապրել եք, ինչ պիտի անեիք որ, ոչ մի հերոսական բան չկա, հերոսները Երեւանցիներն ու Լենինականցիներն են, որ եկել են Ձեր տունը պաշտպանել, թարգեք»: Մեծարգո պարոն նախագահ, Խնդրում ենք Ձեր միջամտությունը, Սյունիքի մարզում բարոյահոգեբանական նորմալ վիճակ վերականգնելու գործում: Ստեղծված իրավիճակում կարծում ենք, որ լարվածությունը լուծելու տարբերակը մարզպետի հրաժարականն է, եւ հեռացումը Սյունիքից: Սյունիքի եւ Ղարաբաղի հերոսները չեն կարող հաշտվել նման մոտեցման հետ»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am