Ծառուկյան-ԲՀԿ հանդիպումն ավարտվեց. ԲՀԿ առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանն է. Armtimes.com

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների պաշտոնական առաջին հանդիպումն ավարտվել է: Այն կայացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի գինու, օղու կոմբինատ»-ի շենքում գտնվող գրասենյակում: Հանդիպման վերաբերյալ հարցազրույց  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ: - Պարոն Խաչատրյան, արդեն ավարտվե՞լ է հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել: -Տարածքային կառույցների կազմակերպչական հարցեր: - Հանդիպմանը ներկա են եղել միայն ԲՀԿ քաղխորհրդի անդամնե՞րը: - Եղել են տարածքային կառույցների ղեկավարներն ու կուսակցական պատգամավորները: - Այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչ չի՞ եղել: - Ոչ, սա առաջին հանդիպումն էր: - Որտե՞ղ եք հանդիպել՝ ԲՀԿ նախկին գրասենյակո՞ւմ, թե՞ նոր գրասենյակում: - Կուսակցության նախկին գրասենյակում: - Դաշինքների հետ կապված հարցեր քննարկե՞լ եք, ո՞ւմ հետ եք համագործակցելու, Ծառուկյանն ի՞նչ ասեց: - Պարոն Ծառուկյանն ասեց, որ բաց ենք բոլորի համար: - Լիազորվա՞ծ են արդեն մարդիկ, որոնք պետք է բանակցություններ վարեն: - Նման հարց չի քննարկվել՝ լիազոր լինել ու չլինելու: Ասեց, որ բաց ենք բոլորի հետ համագործակցելու: - Կա՞ քաղաքական ուժ, որի հետ ԲՀԿ-ն չի համագործակցի: - Նման հարց չի բարձրաձայնվել: - Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ղեկավարի պարտականությունները ստանձնե՞լ է, այս հարցը ո՞նց է կարգավորվում: - Ի՞նչ է նշանակում կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել: -Հիմա կուսակցությունը Նաիրա Զոհրաբյա՞նն է ղեկավարում, թե՞ Գագիկ Ծառուկյանը: - Կուսակցության ղեկավարն այսօր Նաիրա Զոհրաբյանն է, կուսակցության առաջնորդը միշտ եղել ու մնացել է Գագիկ Ծառուկյանը: - Այս հանդիպումներն ի՞նչ պարբերականություն են ունենալու: - Մեր հանդիպումներն այս ձեւաչափով օրվա ցանկացած ժամի, ցանկացած անձի համար բաց է: - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցության հարց քննարկվե՞լ է այսօր: - Նման խնդիր չի քննարկվել, անվանական համագործակցության հետ կապված խնդիր չի քննարկվել: Սա կարծում եմ՝ պարոն Ծառուկյանի խնդիրն է՝ մոտ ժամանակներս պարզ կլինի: - Այսինքն՝ պարոն Ծառաուկյանն անձա՞մբ կբանակցի: - Ես չգիտեմ՝ ով կբանակցի, բայց նման խնդիր այսօր չի քննարկվել, պարզապես, բարձրաձայնվել է, որ բաց ենք յուրաքանչյուր քաղաքական ուժի համար, որը ցանկություն կունենա միանալու մեր ծրագրերին: - Բացառություն չկա՞: - Բացառության մասին խոսք չի գնացել: - Ռեյտինգային թեկնածուների առաջադրումների մասով քննարկում ունեցե՞լ եք: - Այո, մենք արդեն սկսում ենք ցուցակների կազմումը: Տարածքային կառույցները սկսում են ռեյտինգային ցուցակներում թեկնածուների առաջադրումները ներկայացնել կուսակցության գրասենյակ: - Պարոն Ծառուկյանը լինելո՞ւ է ռեյտինգային ցուցակում, օրինակ՝ Աբովյան քաղաքն ընդգրկող ընտրատարածքում: - Նման հարց չի քննարկվել: -Իսկ դուք լինելո՞ւ եք ռեյտինգային ցուցակում: - Եթե կուսակցությունը դեմ չլինի, այո, լինելու եմ: - Համամասնական ցուցակի կազմման հարց քննարկե՞լ եք, Գագիկ Ծառուկյա՞նն է գլխավորելու ցուցակը: -Նման հարց չի քննարկվել:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am