1 մլն դոլարը չօգնեց
Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քիչ առաջ մերժել է աննախադեպ գրավի՝ 1 մլն դոլարի դիմաց ազատ արձակել Հիմնադիր Խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին: Պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, քանի որ գործով նախաքննությունն ավարտվել է եւ նյութերը տրվել են պաշտպաններին ծանոթանալու համար:
