Կարո Փալյանին կձերբակալե՞ն

Այժմ վատթարացել են Թուրքիայի արտաքին հարաբերությունները, որի հիմնական պատճառը Սիրիայի նկատմամբ Էրդողանի որդեգրված քաղաքականությունն է: Այսօր Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։«Երկար ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ին փորձում էր ներքաշել ցամաքային ռազմական գործողությունների մեջ, որից վերջինս հրաժարվեց: Իսկ Հյուսիսային Սիրիայի քրդերի հարցում Թուրքիան ուղիղ հակադարձ դիրքորոշում ունի՝ նրանց համարում է ահաբեկինչներ, իսկ ՆԱՏՕ-ն՝ Վաշինգտոնի ցամաքային զորքեր», - նշեց թուրքագետը: Ինչպես ասաց՝ ահաբեկչությունը Թուրքիայի ներքաղաքական կյանքի մշտական գործոնն է դարձել՝ 2015 թվականի հունվարից մինչև օրս չկա մի ամիս Թուրքիայում, որ ահաբեկչություն չկատարվի: Անդրադառնալով Թուրքիայում հայազգի պատգամավոր Կարո Փալյանի վերջին ելույթին, ասաց. «Դրա համար նրան  չեն հեռացնի Մեջլիսից: Եթե ձերբակալելու խնդիր լիներ, արդեն կձերբակալեին։ Հիմնականում ձերբակալել են այն պատգամավորներին, ովքեր քրդաբնակ շրջաններում մեծ հեղինակություն են, այսինքն՝ բնակչությանը կարող են առաջնորդել, քանի որ Կարո Փալյանը քուրդ չէ, տրամաբանական է, որ նա ուղղորդելու առումով այնքան մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Փալյանին, չեմ կարծում՝ ձերբակալեն, որովհետև հիմա մի քիչ շատ կլինի՝ քուրդ պատգամավորներից հետո նրան ձերբակալեն, որովհետև Փալյանը հայ է, համարվում է ազգային փոքրամասնություն, Եվրոխորհրդարանում ավելորդ խնդիրներ կծագեն»։ Այնուհետև տեղեկացրեց, որ Թուրքիան նման հարցերի պատճառով խնդիրներ ունի նաև ԵՄ-ի հետ:  «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորների և երկու համանախագահների ազատազրկման հետ կապված Թուրքիան ԵՄ-ի հետ խնդիրներ ունի: Թուրքիայում բանտարկված են քաղաքային վարչության 31 անդամներ, քրդաբնակ շրջանի բոլոր քաղաքապետները՝ թվով մոտ 700 մարդ», - ասաց Հ. Չաքրյանը: Սոնա Դավթյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am