«Ես հակաամերիկյան էլ կարող եմ լինել». Պարույր Հայրիկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ արտաքին քաղաքական կողմնորոշումը սկզբունքային հարց է: «Բոլոր այն հարցերը, որոնք կարող են տարաձայնություն առաջացնել, խետք է անտեսել, սակայն չմոռանալ։Նույնիսկ եթե մարտի 1-ի հետ կապված պատասխանատվության հարց կա, մենք ասում ենք՝ այս պահին դա թողնում ենք մի կողմ, ընտրություններից հետո նույն հետեւողականությամբ կքննարկենք եւ պատասխանատվության կենթարկենք»,- ասաց նա։ Հարցին, թե դաշինքներ կազմելու հարցում առաջադրում, եթե Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը ռուսամետ դիրքորոշում արտահայտեն, դա կարո՞ղ է ազդել բանակցությունների ու իր հետագա գործունեության վրա, Հայրիկյանը նշեց. «Եթե ես նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին, որն ընդգծված ռուսական դիրքորոշում արտահայտեց, անգամ իրեն եմ դիմում, նշանակում է՝ պատրաստ եմ տարաձայնությունները մի կողմ դնել:Ինչ վերաբերում է հակառուսականությանը, ապա ես հակաամերիկյան էլ կարող եմ լինել, եթե տեսնեմ ամերիկյան իմպերիալիզմի դրսևորում: Եթե Ռուսաստանը ստիպում է քաղաքացուն տառապել, բնականաբար, դա կլիներ Ռուսաստան, Ճապոնիա թե Թուրքիա, դրա դեմ պետք էր ընդվզել»: Սոնա Դավթյան
