Քաղաքականությունը սիրո նման է. պետք է երկկողմանի հրապուրանք լինի. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքականությունը սիրո նման է. «Պետք է հրապուրանք լինի, այլ ոչ թե մեկին ստիպես, ասես՝ արի իմ դաշինք, թե չէ քո գործերը վատ կգնան, ես քեզ կհետապնդեմ, և այլն: Այդ դաշինքները միանգամից փլուզվում են: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նման դաշինքի վրա հենվելու հետևանքն էր: Դաշինքը նման էր ավազի, որի վրա կանգնելն անհնար է: Հետևաբար՝ դաշինք ստեղծելը բավականին լուրջ խնդիր է: Սերժ Սարգսյանն ի սկզբանե ասել է, որ պատրաստ են համագործակցել կոալիցիոն կամ այլ ձևաչափերով, եթե նրանք ուզում են օգնել Հայաստանի խնդիրների լուծման հարցում: Բոլոր կուսակցությունների առաջնորդներն էլ նույն հայտարարությունն անում են: Բայց սկսվում են շուկայական հարաբերությունները, որոնք ոչնչի չեն բերում»: Ըստ նրա, նոր ուժերը բավականին ռեսուրսներ եւ ժամանակ չունեն արդեն դասական քաղաքական ուժերին մրցակից դառնալու համար, սակայն նոր կուսակցությունները շեշտը դնում են քաղաքական-գաղափարական ուղղվածության վրա, ինչը Հայաստանի դեպքում մրցունակ չէ։ «Մեր նման աղքատ երկրում քաղաքական-գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ դառնալն անիմաստ է։ Գոնե պետք է ՏԻՄ ընտրություններում ստեղծել սոցիալական հիմքը, որի ձայների վրա կարողանաս ստանալ մեծամասնություն կամ գոնե մտնել Ազգային ժողով։ Հիմա, քանի որ ընդդիմադիր ուժերից միայն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն են, որ ունեն լայն սոցիալական բազա, նրանց հնարավորությունները՝ մտնել նոր խորհրդարան, բավականին մեծ են»,- մեկնաբանեց սոցիոլոգը։ Ինչպես ասաց՝ քաղաքական դաշտում հաստատվելու եւ ընտրազանգված ձեռք բերելու կարեւորագույն նախապայմանը ճանաչված եւ վստահելի դեմքի առկայությունն է։ «Հայաստանյան 82 կուսակցությունների քաղաքական ծրագրերի 90%-ը համընկնում է։ Պետք է տարբերակիչ հատկանիշ։ Ըստ հարցումների արդյունքների՝ բնակչության միայն 17%-ն է ծանոթ իր թեկնածուի նախընտրական ծրագրին։ Հայաստանի համար դեմքն է կարևորը։ Հայ ազգը սպասում է իր Մովսեսին, որը կարող է հանել էս վիճակից եւ տանել դեպի երանելի արտերը»,- ասաց Ադիբեկյանը։ Սոնա Դավթյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am