Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործի քննությունը հետաձգվեց
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննությունը դատարանը հետաձգեց, քանի որ ներկա չէին ամբաստանյաներից երկուսի պաշտպանները: Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7-ը: Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին:
