ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը կհրապարակվի
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց,որ 2016 թ-ի Երեւանում ՊՊԾ գնդի գրավման եւ դրա շուրջ զարգացած իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ի զեկույցը խմբագրման եւ թարգմանության փուլում է. «Այն շատ փաստարկված է եւ թիրախավորված, սակայն քննության հետ կապված որոշ տվյալներ ճշգրտելու կարիք կա, որի վերաբերյալ քննչական մարմնին նամակ ենք ուղարկել, պատասխան ստանալուց հետո այն կամփոփենք եւ, կարծում եմ, այս ամսվա ընթացքում կհրապարակենք»: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը աջակցություն է ցուցաբերել Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությանը` Երեւանում ՊՊԾ գնդի գրավման եւ դրա շուրջ զարգացած իրադարձությունների մասին համապատասխան տեղեկատվություն տրամադրելով,ասաց պաշտպանը:
