Փայլանին չձերբակալելու մի շարք պատճառներ կան. թուրքագետ
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարաեց,որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանին չեն ձերբակալի, քանի որ վերջինս քուրդ չէ.«Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորները, որոնց ձերբակալել են, վայելում են քրդական շրջանում մեծ հեղինակություն, և նրանք ազգությամբ քուրդ են: Այդ է եղել նրանց ձերբակալության հիմնական պատճառը: Իսկ Գարո Փայլանը քուրդ չէ և քրդերի մոտ չի վայելում նման հեղինակություն: Թուրքիայի կողմից ստորագրված Լոզանի պայմանագրի համաձայն, հայերը հույների և հրեաների հետ մեկտեղ համարվում են ազգային փոքրամասնություններ, որոնց ճնշելը համարվում է լուրջ խախտում, ինչին Թուրքիան չի գնա»:
