ՄԻՊ-ը Գևորգ Սաֆարյանի գործին միջամտելու իրավունք չունի
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, իրավաչափ է համարում Գևորգ Սաֆարյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը, նշեց, որ ինքը միջամտելու և գնահատական հնչեցնելու իրավունք չունի: «Գևորգ Սաֆարյանի նկատմամբ վճիռը կայացրել է դատարանը, որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել: Այն այժմ բողոքարկման փուլում է, և այս դեպքում մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու լիազորություն չունի»- նշեց Արման Թաթոյանը:
