Երկրորդ նախագահը ում հետ և երբ ցանկանում է, հանդիպում է Հայաստանում, ու գաղտնի ձևաչափերի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը,  դիմել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` խնդրելով արձագանքել մամուլում վերջերս հայտնված այն տեղեկություններին, համաձայն որոնց` Ռոբերտ Քոչարյանն իբր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
Կայքը հետաքրքրվել է նաև, թե երբ կհրապարակվի նախագահ Քոչարյանի խոստացված հարցազրույցը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Ինչպես երևում է այս օրերի հրապարակումներից, մամուլի տարբեր միջոցներ ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել, թե որտեղ է բնակվում Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ-ում, Մոսկվայում, Փարիզում կամ մեկ այլ տեղ, և, թե ում հետ է միաժամանակ հանդիպում տարբեր քաղաքներում: Այս խնդիրը հաղթահարելու համար ես մեր գրասենյակում պատրաստ եմ ժամանակավոր տարածք տրամադրել առանձին թերթերի ներկայացուցիչներին՝ ստեղծագործական հանդիպում կազմակերպելու և նոր` իրապես սենսացիոն բնակավայրերի մասին հոդվածներ հորինելու համար: Առկա տարբերակները չափազանց պարզունակ են:
Իսկ, եթե լուրջ` ապա Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բնակվել Երևանում և բնակավայրը փոխելու որևէ մտադրություն չունի: ԱՄՆ վերջին անգամ այցելել է 2014 թվականին, մի քանի օրով: Մեկ տողով ասեմ նաև այսպես կոչված «գաղտնի» հանդիպումների մասին, ավելի ճիշտ՝ կրկնեմ. երկրորդ նախագահը ում հետ և երբ ցանկանում է՝ հանդիպում է Հայաստանում, ու գաղտնի ձևաչափերի կարիք չունի» ,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Ինչ վերաբերում է խոստացված հարցազրույցին, որում երկրորդ նախագահը պետք է հանրությանը ներկայացնի իր գնահատականները առկա իրավիճակի վերաբերյալ, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ ուշացումը մի քանի պատճառ ունի:
«Քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռևս չի ձևավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են մնում ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարևոր գործոններ: Այդպիսով, ներքաղաքական իրավիճակը վերլուծելու միակ ձևը բազմակի ենթադրություններ անելն է, ինչը նախագահ Քոչարյանի ոճը չէ» ,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am