Արտակարգ դեպք. Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում
Հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո՝ 50-ամյա տղամարդը վիճել է անձնակազմի հետ, վիրավորել բորտուղեկցորդներին, սպառնացել նրանց ծեծել։ Թռիչքը չի ընդհատվել, և «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքից հետո անկարգ ուղևորը ձերբակալվել է հայ իրավապահների կողմից։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կատարվում է հետաքննություն։
