Ծառուկյանն ու Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի առաջնորդները հանդիպել են

Մի քանի օր առաջ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու այսօր հայտնի դարձած ընդդիմադիր դաշինքը կազմող ուժերի ղեկավարները՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանը՝ Երրորդ հանրապետություն կուսակցության նախագահ եւ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը: Քննարկել են ընտրություններին համատեղ մասնակցության հարցը, ընդ որում  Օհանյան-Դալլաքյան-Օսկանյան-Սարգսյան կողմը ցանկացած պայմանով դաշինք կազմելու շահագրգռվածություն է ցուցաբերել: Չի բացառվում, որ առաջիկայում նման համագործակցություն առաջ գա: Հիշեցնենք, որ այսօր «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համագործակցության համաձայնագիր են հրապարակել, որում նշվում է,- Սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, արձանագրելով, որ մեզանում առկա համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը մեր պետության հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են,համոզված լինելով, որ հասարակական–քաղաքական ու սոցիալ–տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է,գիտակցելով յուրաքանչյուրիս անհատական և հավաքական պատասխանատվությունն ու իրավիճակի ողջ լրջությունը, կաշկանդված չլինելով կուսակցական–հատվածական շահերով,մի կողմ դնելով առանձին հարցերի լուծման շուրջ պատկերացումների առանձնահատկությունները և առաջնորդվելով միասնաբար գործելու հանրային պահանջով,ունենալով մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ պատկերացումներ և իրականացվելիք քայլերի հստակ ժամանակացույց, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը, ընդունելով, որ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը հանրության ճնշող մեծամասնության պահանջն է, և այդ պահանջը հնարավոր է իրականացնել հասարակական–քաղաքական լայն համախմբման միջոցով՝հայտարարում ենք մեր ընդհանուր մոտեցումների և համատեղ աշխատելու պատրաստակամության մասին՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ակնկալելով ժողովրդի վստահության քվեն:Մենք՝ «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով։ Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները։  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am