«ՀԺ». Ով է գրել Ծառուկյանի հայտարարությունը, եւ որտեղ է այն գրվել` Երեւանո՞ւմ, թե՞ Մոսկվայում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ լայն դաշինքով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական վերլուծաբանները գրեթե միակարծիք են`Սերժ Սարգսյանի համար Ծառուկյանը հանդիսանում է այն պահուստային տարբերակը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ եւ հեռացնել ճանապարհին հանդիպող բազմաթիվ խոչընդոտներ: Տարբերակ, որ Ծառուկյանը կարող էր ընտրություններին մասնակցելու որոշումն ինքնուրույն կայացնել, պարզապես, չի դիտարկվում: Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը միակն է եղել, որ ազդել է Ծառուկյանի սույն որոշման վրա:

Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի միջեւ, ինչպես հայտնի է լուրջ անջրպետ է առաջացել, որն էլ ավելի խորացավ, երբ պարզվեց, որ վարչապետը գուցե չկարողանա ՀՀԿ ցուցակով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հայաստանում քաղաքական գործունեությունը շարունակելու համար Կարապետյանին քաղաքական իրական հենարան է հարկավոր, որը տվյալ դեպքում կարող է լինել Գագիկ Ծառուկյանը՝ իր կուսակցությունով: Եւ այն, որ Ծառուկյանի համար վերջնական որոշման համար երկու օրվա փոխարեն մեկուկես ամիս պահանջվեց, կարծում ենք, կապված է այս հանգամանքով: Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների արդյունքում, սակայն, Ծառուկյանն իսկապես կարող էր մտահոգվել: Մասնավորապես՝ նախորդ փորձը. սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետո Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքական իմաստով օգտագործված լինելու տխուր հիշողությունները կարող էին նրան հուշել, որ այս անգամ էլ նմանօրինակ զարգացումների վտանգ կա: Այս անգամ նրան սեփական օրակարգը «դեմ տալու» փորձ կանի Կարեն Կարապետյանը: Կարապետյանը պետք է որ բաց չթողներ Ծառուկյանին սույն առաջարկն անելու հնարավորությունը, որովհետեւ շատ արագ հասկացած կլիներ, որ ՀՀԿ ներսում Սերժ Սարգսյանին տապալելու եւ նրա տեղը զբաղեցնելու շանսերն իր համար զրոյական են: Այս երկարուձիգ ամիսների ընթացքում Ծառուկյանը, թերեւս, փորձել է հասկանալ, թե որքանով կարող է իր վրա լծակներ գործադրել Կարեն Կարապետյանը, ինչ հնարավորությունների է նա տիրապետում այս առումով: Եւ, այնուամենայնիվ հարցը`արդյոք Ծառուկյանը եւ Սարգսյանը կարողացե՞լ են փոխադարձաբար երաշխավորել, որ փետրվարտասներկուսի պատմությունը չի կրկնվի, բաց է մնում: Ճիշտ է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ինտելեկտը հաշվի առնելով քիչ հավանական է, սակայն մարդիկ սովորելու հատկություն ունեն. եւ Ծառուկյանն, օրինակ կարող է այս անգամ իր սեփական խաղը խաղալ`երկակի խաղը: Դա նշանակում է, որ իր վերադարձի շուրջ նա միաժամանակ պայմանավորված պետք է լինի ե՛ւ Սարգսյանի, ե՛ւ Կարապետյանի հետ: Այդ դեպքում իհարկե, հետաքրքիր է, թե նրանցից ով է գրել վերադարձի հայտարարության տեքստը: Իսկ գուցե մեկը գրել է, մյուսը խմբագրե՞լ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am