Անգործության ու թույլիկության դառը պտուղները

Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական ուժերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ զինվոր: Ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ունեցել էր 7 զոհ, ընդ որում զոհերից մեկի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ադրբեջանին չդատապարտող հայտարարությունը, պարզվում է, դեռ քիչ է: Համանախագահները օրեր առաջ կողմերին կոչ էին արել անհապաղ վերադարձնել աճյունները` հիշեցնելով «խնդրի բացառապես հումանիտար բնույթը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մեկ օր անց ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով․ «Մենք ցանկացած ժամանակ ունակ ենք լուծել խնդիրը ռազմական ճանապարհով»: Այժմ, հայկական կողմին շարունակում են մեղադրանքներ հնչեցնել այլ կողմերից: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել մարմինը՝ համաձայն 2010թ. Աստրախանի գագաթաժողովի համաձայնության՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը»,- ասվում է հայտարարության մեջ: Օրեր առաջ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու հարցին: Զախարովան ընդգծել էր, որ երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ և դիվանագիտական բոլոր հնարավորությունները գտնեն չափազանց բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար: Նա նշել էր, որ բոլորն էլ հասկանում են, թե որքան բարդ է իրավիճակը, սակայն լուծման բանալին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքերում: Նշենք, Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու հարցով արդեն երկու շաբաթից ավելի զբաղվող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարում է, որ շարունակում է բանակցությունները կողմերի հետ: Թե՛ համանախագահների, թե՛ Թյորբորն Յագլանդի հայտարարությունը Հայաստանում բավական քննադատության արժանացավ: Հայաստանի իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս, թե ինչու է ադրբեջանցի զինծառայողի դին շարունակում մնալ հայկական կողմի մոտ, սակայն պարզ է, որ թերևս այն դիակը պահվում է` որպես ապացույց, թե ով է խախտել հայ-ադրբեջանական սահմանը: Եթե չխախտեին` ինչպե՞ս կարող էր ադրբեջանցին հայտնվել հայկական կողմում: Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն «Ազատությանը» փոխանցել է, որ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ կտան, երբ «կգա ժամանակը»։ Ադրբեջանցի զինծառայողը, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանում էր հայտնվել դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձի հետևանքով։ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցել է՝ քանի որ դեպքի առնչությամբ քրեական գործ կա հարուցված, գործի վերաբերյալ, այդ թվում և հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մարմնի վերադարձման հետ կապված իրենք մեկնաբանություն տալ չեն կարող։ Դիվերսիոն փորձի առնչությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ինչպես նաև սպանության հոդվածներով։ Քննչական կոմիտեն գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որտեղից էլ այն փոխանցվել Ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտոնական Երևանը, չգիտես` ում վրա է մուննաթ գալիս, պահանջում, թե` «լավ կլիներ, որ միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տար ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների իրականացրած բռնություններին...»: Իհարկե, «խնդրի բացառապես հումանիտար բնույթը» նշելով` միջնորդներն իրենց առաքելությունն են իրականացնում: Բայց ի՞նչ դասեր է քաղում հայկական կողմը, երբ տեսնում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն անպատիժ է մնում: Չէ՞ որ հայկական կողմն էլ տարիներ առաջ նույն իրավիճակում էր հայտնվել: 2014թ. նոյեմբերին, երբ ադրբեջանական կողմը խոցեց հայկական ուղղաթիռ, այնուհետև անտեսելով մարդասիրական միջազգային նորմերն ու չափանիշերը, մերժում էր վերադարձնել հայ զոհերի դիակները, պահանջում էին գերեվարված ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակել հայ օդաչուների մարմինները։ Առհասարակ, Ադրբեջանի քաղաքականության ուղղությամբ հայկական կողմն ի՞նչ աշխատանքներ է տարել այս տարիների ընթացքում... Օրեցօր ակնհայտ էր դառնում Ադրբեջանի ռազմատենչ, սանձարձակ ու հանդուգն կեցվածքը: Ռուսաստանը մի կողմից է միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայմանագրեր կնքում Ադրբեջանի հետ, միջազգային հանրություն էլ արժանի գնահատական չի տալիս շփման գծում լարվածության հերթական փաստերի ու դիվերսիոն գործողությունների առիթով: Ի՞նչ գնահատական տրվեցին Ադրբեջանի կողմից կատարված վայրագություններին՝ անթույլատրելի զինատեսակների կիրառմանը, զինվորների և քաղաքացիական անձանց խոշտանգումներին և դիակների պղծումներին` ապրիլյան քառօրյայից հետո... Ո՞վ պետք է այս ուղղությամբ աշխատեր, ինչու՞ են անգործության մատնված... Հայաստանի արտգործնախարարությունն իր ղեկավար Էդվարդ Նալբանդյանով` ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ արդյունքներ չկան այս հարցում: Ինչու՞ պետք է այսօր հայկական կողմին մեղադրանքներ տրվեն, ինչու՞ դա չարվեց 9 ամիս առաջ Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ գլխատել, անարգել է հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց: Ո՞ւմ մեղքով են այդ փաստերը մինչ օրս անտեսվում միջազգային հանրության կողմից ու ինչո՞ւ Ադրբեջանն արժանի քննադատության չի արժանացել... Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am