Թրամփի և Պուտինի մասին ֆիլմը կանխատեսել է պատերազմ
РИА Новости-ն փոխանցում է,որ BBC One հեռուստաալիքը «Թրամփ. Կրեմլի թեկնածո՞ւ» վերնագրով 1․5 ժամ տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, որի գլխավոր հարցերից մեկը եղել է այն, թե ինչու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հիացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով։Աջ թևի համաշխարհային առաջնորդները համակրում են Ռուսաստանի նախագահին, քանի որ, ընդհանուր առմամբ, նրանց հիացնում է ուժի դիրքորոշումը,հնչում է պատասպանը :Հարցին, թե արդյոք Կրեմլն իրականում կոմպրոմատ ունի Թրամփի դեմ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը պատասխանել է․ «Ես գրեթե համոզված եմ, որ Մոսկվայում Թրամփի հյուրանոցի համարում հատուկ սարքավորում է տեղադրված եղել»։ Թրամփի ապագա կառավարության կազմի վերլուծությունը հաղորդման հեղինակին հանգեցրել է եզրակացության, որ «մինչ կառավարության որոշ անդամներ չափազանց քննադատաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, մյուսները զարմանալի կերպով մոտ են նրան»: Լրագրողը Թրամփի կոշտ հայտարարություններում, մասնավորապես, ուղղված CNN հեռուստաալիքի դեմ, որին նորընտիր նախագահն անվանել է «կեղծ լուրերի ստեղծող», տեսնում է «ռուսական քաղաքականության հետքը»։ Եթե Թրամփի և Պուտինի ճանապարհները բաժանվեն «մեր առաջ նոր սառը պատերազմի հեռանկարն է՝ նախկինից ավելի սառը»՝ նշում է լրագրողը:
