Մամեդյարովը պատասխանել է Լավրովին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իրենք պատրաստ են փոխզիջման գնալ: Այս մասին նա ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում: Մամեդյարովն ասել է, որ Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը 2016 թվականի ապրիլի 5-ին ռազմական գործողությունները դադարեցնելու գործում, սակայն «ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ հարեւան պետությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»: «Ռուսաստանի նկատմամբ նման գործողություններ կատարած և անօրինական կերպով նրա պետական սահմանը հատած անձի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինները նույնպիսի քայլեր կձեռնարկեին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
