Ավտովթար Երևանում. տեսանյութ
Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 41 ՕՕ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է «Տոյոտա Երևան» սերվիսի գովազդային վահանակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել են թափառող շները, ու վարորդը, որպեսզի շներին չհարվածի, խույս է տվել նրանցից, ընկել սահքի մեւջ ու վթարի ենթարկվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
