Human Rights Watch-ի զեկույցը կազդի՞ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վրա
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օրեր առաջ հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2017 թվականի զեկույցը, որտեղ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ին։ Զեկույցում տեղ են հուլիսյան դեպքերի ժամանակ արձանագրված «անօրինական կալանավորումները», «բռնությունները ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ», «կանանց իրավունքների ոտնահարման» դեպքերը եւ այլն։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը համակարծիք չէ զեկույցի այն դիտարկումների հետ, որ ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն ակնառու են․ «Նման զեկույցներում պարզ է, որ կա մարդու իրավունքների պաշտպանության առումով օգտակարի հատիկ, մենք պետք է խնդիրը նախեւառաջ տարաջատենք։ Կարծում եմ, որ մեր երկրում մարդու իրավունքները բավանաչափ պաշտպանված են եւ կան համապատասխան մեխանիզմները․այնպես որ տարածական է ե՛ւ հարցադրումը եւ գնահատականը»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում լրագրողների իրավունքները ոտնահարված չեն։ Մեր հարցին, թե արդյոք սպասվող ընտրություններում իշխող ուժը հաշվի կառնի՞ այս զեկույցը, որպեսզի նման դեպքեր հնարավորինս քիչ լինեն, պատգամավորն ասաց․ «Չեմ կարծում, որ ճիշտ է մարդու իրավունքների մեկ-երկու էպիզոդը կապել ընտրական գործընթացների հետ»։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով «Human Rights Watch»-ը միջազգային ասպարեզում ամենաօբյեկտիվն է, որի վրա որեւէ ը քաղաքական կոնյուկտուրա չի ազդում․ «Այն քննադատում է մարդու իրավունքների բոլոր տիպի խախտումները՝ սկսած ԱՄՆ-ից մինչ աֆրիկյան որեւէ երկիր, նրանց անաչառության վրա ես բոլորովին չեմ կասկածում։ Եթե որեւէ պետության մասին զեկույցը բավական շատ խախտումներ է արձանագրում, ուղղակի այդ երկրի վարկանիշի վրա բավական լուրջ ազդում է այն միջազգային ասպարեզում։ Շատ հաճախ ԵԽԽՎ-ի կողմից այս զեկույցները որպես փորձագիտական հիմք են ընդունվում»,-ասաց նա։ Իրավապաշտպանն իր համոզմունքը հայտնեց, որ այս զեկույցը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ապագա ընտրությունների վրա․ «Որովհետեւ ընտրությունները ՀՀ-ի իշխանությունների համար միայն ընտրություններ չեն, այլ իշխանությունը, ազդեցությունը, սեփականությոնը պահպանելու միջոց»,-ասաց նա։ Սեդա Ղուկասյան
