Ահազանգ. Այվազովսկու հավաքածուի ճակատագիրը վտանգված է

Հայաստանի ազգային պատկերասրահի  տնօրեն Արման Ծատուրյանը ,լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց,որ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպվել է  Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» ցուցահանդեսը,որը բացվել է  հուլիս ամսին և տևել մինչև նոյեմբեր, և որին ՀԱՊ-ը մասնակցել է 12 աշխատանքներով՝ տնօրեն Արման Ծատուրյանի գլխավորությամբ: «Ռուսաստանի Դաշնությունից դուրս միակ պատկերասրահը, որ պատիվ է ունեցել մասնակցելու այս ցուցահանդեսին, եղել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Մենք շատ լավ, բարեկամական համագործակցություն ունենք Տրետյակովյան պատկերասրահի հետ, հետո գաղտնիք չէ, որ ՀԱՊ-ը՝ որպես թանգարան, Թեոդոսիայի թանգարանից հետո՝ աշխարհում երկրորդն է Այվազովսկու հավաքածուների քանակով: Այլ հարց է, թե ինչ վիճակում են այդ աշխատանքները պահվում, և ես խոսելու եմ այսօր խնդիրների մասին: Շենքը ջեռուցվում է, բայց ներսում ցուրտ պայմաններ են, իսկ եթե մեզ համար ցուրտ է, ապա աշխատանքների համար կրկնակի վնաս է»,-տեղեկացրեց տօրենը : Մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև հայաստանյան մամուլի ներկայացուցիչներ. «Մեր լրագրողներից էլ ներկա էին այնտեղ՝ ցուցադրության բացմանը, և մի քիչ բան եղան… երբ լրագրողն ինձ ասում էր՝ դե ասեք, որ ինքը հայ նկարիչ է, ես էլ որպես մասնագետ՝ չեմ կարող ասել, որ ինքը հայ նկարիչ է, բացման խոսքումս ասացի՝ մեծ հայազգի զավակ, ռուս նկարիչ Այվազովսկի, ինչպես որ կա պատմության գրքերում և ընդունված է մասնագետների մոտ ասել: Դա մի բան է, որ մենք ուզում ենք՝ նա լինի հայ նկարիչ, բայց իրականությունն այլ է՝ նա մեծ հայ է, բայց ռուս նկարիչ: Չգիտեմ, երևի սա դուր չեկավ մեր լրագրողին, բայց մենք՝ որպես մասնագետ, պարտավոր ենք ասել այն, ինչ որ կա »: Ասուլիսի ընթացքում ՀԱՊ տնօրենն անդրադարձ կատարեց նաև մեծանուն ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված՝ արդեն Հայաստանում անցկացվելիք ցուցահանդեսին և գիտաժողովին վերաբերող որոշ մանրամասների, որ նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա մայիս ամսին:  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am