Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Հրանտ Դինքին

Րաֆֆիի նամակը Հրանտին   Հավերժական հայրենակից,   Բոլորեց տասը տարին այն եղեռնաժամից, երբ թուրք չարագործը սառնասրտորեն քաշեց քո թիկունքին ուղղված զենքի ձգանը: Սակայն տասնամյա բացակայությունդ շատ ավելի ներկա կարելի է համարել, քան ոմանց ֆիզիկական ներկայությունը: Դա թերեւս նրանից է, որ սերմանածդ գաղափարների հունդերը այս ամբողջ ընթացքում պտղավորվեցին եւ շարունակում եմ պտղավորվել բյուրավոր սրտերում ու մտքերում: Իսկ 1996-ին քո հիմնադրած երկլեզու «Ակօս» պարբերաթերթը նպատակ ուներ դառնալու եւ դարձավ թրքահայության խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ երկու ժողովուրդների միջեւ:   Ողբերգականորեն ավարտված քո երկրային կյանքի իմաստը ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, փոքրամասնությունների իրավունքներին եւ, հատկապես, Հայկական հարցին առնչվող խնդիրների արծարծումն էր մի երկրում, որտեղ երբեք չեն խախտվում ընդունված տաբուները: Դու մարտահրավեր նետեցիր պատմության աղճատված շարադրանքին, խիզախեցիր ծառայել իբրեւ կամուրջ հայերի ու թուրքերի միջեւ` երբեմն արգահատանքի թիրախ դառնալով երկու կողմից էլ: Բայց դա քեզ չվհատեցրեց, քանի որ քո հոգում խորն էր անթեղված Հայրենիքի նվիրական գաղափարը: Հայրենիք, որը բոլոր հայերին է պատկանում` իր ամեն մի թիզ հողով:   Քո մահը կոտրեց արգելված թեմաների բոլոր կարծրատիպերը` բեկումնային կետ դառնալով թուրքական հանրության մեջ եւ, առավելապես մտավորականության շրջանակներում, խթանեց Հայոց ցեղասպանությանն առերեսվելու, այդ օրակարգը քննարկելու մղումները: Իշխանությունների հալածանքներին ի տրիտուր` չլքեցիր պապենական օջախդ, որովհետեւ «դժոխքի կրակները» թողած` «պատրաստի դրախտում» հանգրվանելը հարիր չէր քո հիմնէությանը, մարտնչողի քո բնույթին: Որովհետեւ աստվածատուր առաքելությունդ «դժոխքը» «դրախտի» վերածելն էր:   Այդպես էիր 2007-ի չարաբաստիկ հունվարի 19-ին ինքդ բանաձեւել քո հավատո հանգանակը վերջին հոդվածիդ մեջ, որը վերնագրված էր` «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման»: Համոզմունք էիր հայտնում, որ ապրածդ հասարակության մեջ մարդիկ աղավնիների վրա չեն կրակում: Բայց հենց նույն օրը թուրք ազգայնականի արձակած գնդակը խոցեց մարդկության ցավերն ու մտահոգություններն իր մեջ ամբարած, բարությամբ ու արդարամտությամբ տրոփող սիրտդ:   Փա´ռք քո ազգանվեր գործին, քո բարի անվանը, որոնք կապրեն դարեդար, սիրելի Հրանտ:     Րաֆֆի Կ. Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար «Ժառանգություն» կուսակցության նախագահ Երեւան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am