Լավրովը՝ Թրամփի դեմ «կոմպրոմատի» հեղինակի մասին.«Ժուլիկ»
«Ինչ-որ փախուստի դիմած ժուլիկ ՄԻ-6-ից»,- «Ռոսիա-24»-ի փոխանցմամբ,ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «ժուլիկ» է անվանել Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլին, որը առնչություն ունի ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված փաստաթղթի հետ՝ իբրև Մոսկվան կոմպրոմատ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ «Ես պատրաստվում եմ ապացուցել Ռուսաստանի մեղադրանքների անհիմն լինելը կիբերհանցագործություններին»,-ասել է նա: Հիշեցնենք,որ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը նախապատրաստել է ԶԼՄ-ներում ավելի վաղ տպագրված զեկույցը, որտեղ տեղեկություն կար այն մասին, թե Մոսկվան կոմպրոմատ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
