Սուտ մատնություն. ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արևհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Դեռևս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել Արևհատ Շ.-ին: Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Արա Ա.-ն և նույն բաժանմունքի պետ Արամ Վ.-ն իրենից բացատրություն վերցնելիս ուղղորդել են, որ ընդունի, իբր, իր կողմից չկատարած բանկային փաստաթուղթ կեղծելու հանգամանքը: Ըստ Արևհատ Շ.-ի՝ ոստիկանները հավաստիացրել են, որ այդ կերպ գործի ընթացքը հօգուտ իրեն կլուծվի, ուստի ինքը համաձայնվել է և բացատրությունը գրել նրանց թելադրանքով: Թեպետ Արևհատ Շ.-ն նախապես նախազգուշացված է եղել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նույնաբովանդակ կեղծ ցուցմունք է տվել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ծառայությունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արևհատ Շ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այսինքն` վերջինս հետաքննություն կատարող անձանց անհիմն մեղադրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ այդմ` հիշյալ դեպքով հարուցված գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Արևհատ Շ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am