Ինչ կապ կա Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության և առանցքային վկայի մահվան միջև

Հունվարի 8-ին Մուսալեռում գազի արտահոսքից մահացած Աննա Միսակյանը էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարևորագույն վկան էր: Աննա Միսակյանն այս գործով առանցքային վկա էր համարվում, քանի որ էքստրասենսի սպանության ժամանակ, ինչպես ասել էր դատարանում, եղել էր մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի հետ և տեսել, թե ինչպես է արնաքամ լինում Անի Մաջնունյանը: Գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված՝ Անի Մաջնունյանի մոր շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Թամարա Բաղդասարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վկայի մահվան և էքստրասենսի սպանության գործի միջև որևէ կապ չի տեսնում, վկայի մահով պայմանավորված քրեական գործում որևէ բան չի փոխվել, քանի որ վերջինս դատաքննությամբ հարցաքննվել է:  «Տրամաբանորեն որևէ կապ չեմ տեսնում, քանի որ Աննա Միսակյանը նախաքննական ցուցմունքում ամեն ինչ ներկայացրել է, դատարանում ևս ցուցմունք էր տվել: Ճիշտ է՝ ես պատրաստվում էի միջնորդություն ներկայացնել, որպեսզի նորից հարցաքննեն վկային, քանի որ ես համոզմունք ունեի, որ ինքը չպետք է մնար վկայի կարգավիճակում, քանի որ գործի նյութերն այլ բան են ասում: Նա, ըստ էության, մասնակցել էր և՛ նախապատրաստմանը, և՛ գործընթացին: Հենց նրա ցուցմունքների շնորհիվ էր բացահայտվել գործը, կատարվել էր քննչական և դատավարական գործողություններ, դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել էին տանից գողացված իրեր, այլ ապացույցներ: Բայց այնպես չէ, որ գործում միայն Աննա Միսակյանի ցուցմունքը կա: Առանցքային վկան Աննա Միսակյանն էր, բայց կան նաև այլ ապացույցներ»,- մանրամասնեց Թամարա Բաղդասարյանը: Փաստաբանի խոսքով՝ էքստրասենսի սպանության գործը գտնվում է ավարտական փուլում: «Ապացույցների հետազոտման փուլում ենք, վկաները հարցաքննվել են, Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն»,- տեղեկացրեց փաստաբանը: Նրա փոխանցմամբ՝ այսօր, ժամը 15:00-ին, դատարանը նորից նիստ է հրավիրել:  Նշենք, որ էքստրասենս Անի Մաջնունյանի գործով մեղադրյալ, «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am