Լավրովը՝ Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Լապշինի ձերբակալության մասին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն հրավիրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, որի կարգավորումը չի կարող տեղի ունենալ բռնի ուժի միջոցով:«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- նշեց Լավրովը: Այնուհետև «Նոր ժամանակ» թերթի ներկայացուցճի հարցին, թե Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության հետ կապված ինչ դիրքորոշում ունի Լավրովը, որն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն, ասել է. «Մենք դեմ ենք լրագրողների կամ այլ մասնավոր անձանց՝ այս կամ այն տարախք այցելելու քրեականացմանը։ Մենք դեմ ենք, որպեսզի ՌԴ քաղաքացին արտահանձնվի: Մենք Բելառուսի հետ միութենական պետություն ենք, ինչը նախատեսում է միասնական վիզային ու միգրացիոն տիրույթի չափորոշիչների համաձայնեցում, ինչպես նաև անցանկալի անձանց միասնական ցուցակներ և արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»։ Ինչպես հայտնել է՝ ռուս դիվանագետները հանդիպում են ունեցել Լապշինի հետ։
