(Ուղիղ) Լավրովը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ուժային գործողություններ իրականացնելու դեպքում Ռուսաստանի դիրքորոշման մասին
Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեծ մամուլի ասուլիսին, որը նվիրված է 2016 թ. արտգործնախարարության աշխատանքների արդյունքներին:
Պատասխանելով ադրբեջանցի հեռուստալրագրողի այն հարցին՝ թե ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, կփակի արդյոք աչքերը և կխառնվի Ադրբեջանի ներքին գործերին, եթե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական, «օկուպացիոն ուժերից» մաքրելու գործողություն սկսի, ասաց.
«Դա արդեն չի հանդիսանում ինչ-որ աբստրակտ բան: Դա չի հանդիսանում բացառապես Աբրբեջանի ներքին գործերի տիրույթում գտնվող թեմա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գոյություն ունի որոշումների մի ամբողջ շարք, առաջին հերթին որոշումները որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին՝ հրադադարի մասին: Եթե հետաքրքրվում եք, կարող եք դիմել արխիվներին և տեսնել ինչպես են անհապաղ հրադադարի մասին պահանջները պահպանվում և ում կողմից են պահպանվել, իսկ ում կողմից՝ ոչ...»
