Մենք ու Ռուսաստանը կարող են քննարկել պատժամիջոցների հարցը.Թրամփի խորհրդական
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Շվեյցարական Դավոսում Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բիզնեսի գծով խորհրդական օգնական Էնտոնի Սկարամուչչինը հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից կիրառված հակառուսական պատժամիջոցները և Մոսկվայի պատասխան գործողությունները, լավագույն լուծումը չէր: «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լավ կանեն նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ այլընտրանք մշակելու համար:Ես գտնում եմ, որ պատժամիջոցները լավագույն բանը չէր, բայց, միևնույն ժամանակ, ռուսական կառավարության կողմից ձեռնարկված գործողությունները միջազգային հանրության կողմից ընկալվել են որոշակի անհամայնությամբ: Մենք հնարավորություն կունենանք նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ և տեսնել, արդյոք կարող ենք ավելի լավ պայմանավորվածության հասնել», - ասել է Էնթոնի Սկարամուչչիին : Թրամփի խորհրդականի կարծիքով, արևմտյան հակառուսական պատժամիջոցները հակառակ ազդեցություն ունեցան և ավելի շատ համախմբեցին ռուսաստանցիներին իրենց նախագահի շուրջ: «Պատժամիջոցները որոշ իմաստով հակառակ ազդեցություն ունեցան ռուսաստանցիների վրա: Ես կարծում եմ, որ ռուսները պատրաստ կլինեին անգամ ձյուն ուտել փրկվելու համար: Իմ ընկալմամբ, պատժամիջոցներն ավելի համախմբեցին ձեր ժողովրդին նախագահի շուրջ»:
