Գագիկ Սուրենյան. Առաջիկա 5 օրերին ևս Արարատյան դաշտում և Երևանում չեն սպասվում ոչ տեղումներ, ոչ էլ արևային եղանակ
Հայաստանի տարածքում հաստատված անտիցիկլոնը չի շտապում հեռանալ: Այն հայկական լեռնաշխարհի վրա մի այնպիսի արգելափակող «օդային պատ» է ստեղծել, որ դժվարացնում է նույնիսկ այլ երկրներից ցիկլոնների ներթափանցումը: Այդ է պատճառը, որ առաջիկա 5 օրերին ևս Արարատյան դաշտում և Երևանում չեն սպասվում ոչ տեղումներ, ոչ էլ արևային եղանակ: «Երեկ արևը կարճատև երևաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երևանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին ևս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,-կանխատեսումները «Հայկական ժամանակի» հետ զրույցում ներկայացրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
