Քաղաքական հրահանգի սպասելիս

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում. այս հարցը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Բանն այն է, որ նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին 4 տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Նաեւ հստակեցված է, որ քաղաքացին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Իսկ Կ. Կարապետյանը 2011թ. աշխատել է Մոսկվայում` զբաղեցնելով «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահի պաշտոնը: Օրերս կայացած ասուլիսի ժամանակ Կ. Կարապետյանն այդպես էլ հստակ պատասխան չէր տվել` արդյո՞ք ինքը ՌԴ-ում աշխատելով 731 օր եղել է Հայաստանում. «Վերջին հինգ տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու օրերի քանակի սահմանափակումը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեց ճշտել` արդյոք վարչապետը բավարարում է ՕԸ սահմանած պահանջները: «ԸՕ-ով սահմանված համապատասխան տեղեկանք տրամադրելու համար սահմանված են ժամկետներ, այն տրամադրվում է դիմելուց հետո երեք օրվա ընթացքում: Նմանատիպ տեղեկանք ստանալու համար որեւիցե անձի կողմից դիմում չի ներկայացվել: Դիմում ներկայացնելուց հետո նոր կիրականացվեն ստուգումներ, եւ պարզ կլինի: Եթե չի իրականացվել, հետեւաբար չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- մեկնաբանեց վարչության պետը: Հասկանալի է, որ ՀՀ ոստիկանությունն այդ տեղեկանքը կտա միայն քաղաքական հրահանգի արդյունքում: Իսկ քանի որ այն դեռ չկա, պատասխանն այսպիսին է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am