Համաձայն չեմ հիմնավորումների հետ. Ա. Մարտիրոսյանը՝ Ա. Բախշյանին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ի պատասխան Անահիտ Բախշյանի՝ Առավոտին տված հարցազրույցում կուսակցությունից դուրս գալու հիմնավորումներին. Համաձայն չլինելով տիկին Բախշյանի բերած հիմնավորումների հետ, այնուամենայնիվ, նկատի ունենալով նաև իր հետ անցած մեր պայքարի ճանապարհը, մաղթում եմ իրեն ամենայն բարիք: Հիշեցնենք,որ Անահիտ Բախշյանը,մեկնաբանելով իր՝«Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու որոշումը ասել էր.«Ես անհամատեղելի եմ ռուսական ուղղության հետ»:
