Կարեն Կարապետյանի դիրքերն ամրապնդելու նպատակով Մոսկվայում որոշում է կայացվել
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում: Թե որ ոլորտներում` դեռ հայտնի չէ: Մեր աղբյուրների պնդմամբ, այդպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելն է: Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ և հանրության աչքում պետք է ամրապնդվեն:
