Եվ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը մարտի մեկով պետք է դատաքննվեն .Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ «Ժառանգությունում» Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն, չի կարելի ասել, որ կուսակցությունում հակասություններ են: «Էականը նոր, սահմանադրական, իշխանափոխված, ինքիշխան Հայաստան ստեղծելն է:Համարեք նաեւ ինձ մեղսակից, որ մարտի մեկին ներկա չէի, մեղսակից էին բոլոր նախագահները, զինված ուժերը, նրանք, որոնք կրակ բացեցին անմեղ քաղաքացիների վրա: Տարիներ անց թող ոչ ոք իրեն անմեղի տեղ չդնի եւ աշխարհին չներկայացնի, թե ինքը սրբության սրբոց է եւ ունի վերջին ճշմարտությունը: Եվ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը մարտի մեկով պետք է դատաքննվեն, այդ գործի շրջանակում մինչեւ հիմա չեն դատաքննվել առաջին նախագահը, նրանք, որոնք ներկա եղել են մարտի մեկին»,-ասաց նա:
