Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասնում.ում հետ դաշինք կկազմի «Ժառանգությունը»
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. « «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատության, ընտրական իրավունքի եւ Հայաստանի ինքնիշխանության համար: Խոսել եմ թե Սեյրան Օհանյանի հետ, թե Արամ Սարգսյանի հետ: Մարդիկ, որոնք ինձ վիրավորել են, երբ ես քաղաքացիությունից զուրկ եմ եղել, բայց քաղաքականությունը փոփոխական արվեստ է: Սեյրան Օհանյանին իր հերոսական հանգրվանները հիշեցնելով, նաեւ հիշեցրել եմ, որ մեր զինվորները ստիպողաբար են գնացել ընտրության: Չկա մարդ, որը սխալ չի գործել»:
« Սեյրան Օհանյանն ունի պետական կարեւոր փորձ եւ կարող է դառնալ երկրի ապագա ղեկավար: Սեյրան Օհանյանն ունի պետական փորձ եւ կարող է երկրի ապագա ղեկավար դառնալ, նա ունի տալիք: Երկու շաբաթ է մնացել եւ այդ ընթացքում դուք կտեսնեք` մեր կուսակցությունն առանձին կգնա անհավասար պայքարի, կգնա դաշինքային մոտեցմամբ` անհավանական դաշնակիցների հետ, կամ էլ կասի`«Ժառանգությունը» ծառայել է երկրին եւ տեղը նոր սերունդինն է: Պետք է գտնենք գործընկերներ, որոնց հետ հնարավոր կլինի համագործակցել»,նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
