Կհանդիպեն Մոսկվայում
Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 24-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Օրակարգում են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր առևտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, հումանիտար, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու ոլորտներում: Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ինտեգրացիոն համագործակցությանը: Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում` ուղղված հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:
