Բախշյանը «Ժառանգությունից» դուրս գալու դիմում է ներկայացրել
«Երախտագիտությամբ»՝ Անահիտ Բախշյան. «Երախտագիտությամբ»՝ Րաֆֆի Հովհաննիսյան «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել և բանակցություններ է վարում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Մեզ հետ զրույցում տիկին Բախշյանը նշեց, որ մեծ դժվարությամբ է նման որոշում կայացրել, սպասել է մինչև կուսակցույան ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձը, զրուցել են, խնդրել է, որ պարոն Հովհաննիսյանը ընդունի և հարգի իր «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու որոշումը՝ «երախտագիտությամբ»: Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր խորին ափսոսանքը, մակագրել է դիմումի տակ և նույն կերպ գրել. «Րաֆֆի Հովհանիսյան. Երախտագիտությամբ»:
