Կանայք տղամարդկանց զգոն են պահում. Ազատ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանի կնոջ դերի մասին
«Միացյալ հայեր» նախաձեռնությունն առաջարկում է Ազգային ժողովում Վերին պալատ ստեղծել։ Այդ նախաձեռնության անդամներն են Հրանտ Թոխատյանը, Արամ Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Ազատ Արշակյանը։ Հայելի ակումբում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իրենց նախաձեռնության հիմնական նպատակն ազգի համախմբումը, հզորացումն է. «Այդ նպատակի համար ենք առաջարկել, որ Ազգային ժողովում ստեղծվի Վերին պալատ, որտեղ համամասնորեն պետք է լինեն ոչ հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ։ Այսինքն՝ մենք առաջարկում ենք, որ աշխարհում սփյուռքահայերի համայնքներում ստեղծվեն հզոր ուժեր, որտեղ հնարավոր կլինի ընտրել պատգամավորներ»։ Այնուհետև տեղեկացրեց, որ աջակցելու է Սեյրան Օհանյանին, ինչ ֆորմատով էլ նա որոշի մասնակցել ընտրություններին: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք Սեյրան Օհանյանի քարոզչությանը կնպաստի նրա կինը, ով այս պահին համացանցում ստանձնել է Սեյրան Օհանյանի քարոզը, պատասխանեց. «Կանայք պետք է մասնակցեն, ես կողմ եմ միշտ: Կանայք տղամարդկանց զգոն են պահում»: Սոնա Դավթյան
