Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր վճռեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրող դատախազը դատարանից 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել: Գևորգ Սաֆարյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
