Խաբարովսկում հայ գործարարի որդուն առևանգել են, ապա խեղդամահ արել և այրել. լրացված. տեսանյութ
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Առևանգում» հոդվածներով։ Գործով անցնում է Խաբարովսկի 25 և 26 տարեկան 2 երիտասարդ, որոնք մեղադրվում են տեղի հայ գործարարներից մեկի 25-ամյա որդուն՝ Անդրեյ Մուրադյանին սպանելու մեջ։ Երիտասարդն անհետացել էր հունվարի 10-ին իր Lexus մակնիշի մեքենայով: Նրանք մի քանի օր պահել են զոհին՝ պահանջելով 20 մլն ռուբլու փրկագին,սակայն, վախենալով պատժից, նրան պարանով խեղդել են։ Երիտասարդի դին փաթաթելով պոլիէթիլենով՝ տարել էին Սադովայա երկաթուղային կայարան, բենզին լցրել և այրել:
