Սմբատյանի նոր ախորժակը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ նոր կրքեր են հասունանում։ Մեր տեղեկություններվ նախագահի խորհրդական, հայ մշակութային կյանքը վերջին տարիներին համակարգող Արմեն Սմբատյանը ցանկանում է փոխել Օպերայի տնօրենին։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում այս պաշտոնում Սմբատյանի հովանավորյալ Հասմիկ Պողոսյանը նշանակեց Անդրանիկ Արզումանյանին, որը նույնպես համարվում էր Սմբատյանի կադրը, հիմա մեծն Սմբատյանը նոր թեկնածու է ընտրել։ Նա ցանկանում է Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի կնոջը նշանակել այդ պաշտոնում։
