Ղրղզստանում հունվարի 17-ին սգո օր է հայտարարված
RosBalt.ru-ն՝ հղում անելով 24.kg-ին փոխանցում է,որ Ղրղզստանում հունվարի 17-ին սգո օր կհայտարարվի։ Այս մասին հայտնում է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մամուլի ծառայությունը։ Պետության ղեկավարն արդեն ցավակցել է թուրքական Boeing-747 օդանավի վթարի զոհերի հարազատներին: «Մանաս» օդանավակայանից հայտնել են, որ օդանավը հարվածել է թռիչքուղուց 200 մ հեռավորության վրա գտնվող ծառերին և աերոնավիգացիայի շենքին։ «Նա արևելքից արևմուտք էր վայրէջք կատարում, և շասսին հարվածել է շենքին։ Ընկնելիս օդանավը հարվածել է 30 բնակելի տների», -ասել են օդանավակայանից։
