«07»-ով մխրճվել է կայանված բեռնատարի հետնամասի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Վազ 2107 մակնիշի 10 QO 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ մակնիշի 80 DT 033 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

