Գարիկ Վարդանյանի մահվան դեպքով ընթանում է քննություն
Արցախում դեկտեմբերի 30-ին վիրավորված և այսօր մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: Հունվարի 15-ին՝ ժամը 23:30-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Վարդանյանը: Գարիկ Վարդանյանին Մարտունու զինվորական հոսպիտալից հաջորդ օրը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում՝ գլխուղեղային կոմա ախտորոշմամբ: Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 31-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
