Ստուգումներ՝Սամվել Ալեքսանյանի ընկերություններում

Դեկտեմբերի 23-ից հունվարի 8-ը Երեւանի ու մարզերի առեւտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում եւ մսի վաճառքի կետերում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացրել է խստացված վերահսկողություն: «Շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ: Հիմնականում դրանք եղել են կաթնամթերքի ու հրուշակեղենի բաժիններում: Ժամկետանց ապրանքն առգրավել ենք եւ տնտեսվարողին տվել խիստ նկատողություն», -նշեց ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ այդ տնտեսվարողները կշարունակեն մնալ ՍԱՊԾ վերահսկողության ներքո: « Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից, և նման խախտումները բացառելու համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ»,– ասաց Դանիելյանը: Ծառայության շուրջօրյա թեժ գծին տոնական օրերին ստացվել է 167 զանգ, որոնցից 12-ը բողոք է եղել, իսկ 151-ը` խորհրդատվություն: «Բողոքները հիմնականում վերաբերել են մսամթերքի, թռչնամսի որակին, մակնշման թերություններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացվել է մեկ զանգ թունավորման վերաբերյալ, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թունավորումը սննդային չէ: Քաղաքացիներին` առավելապես սննդամթերքի շղթայում հետաքրքրել են ծառայության էլեկտրոնային գրանցամատյանում գրանցման կարգը, սահմ անային ու հսկողության մանրամասները, արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները և այլն: Բոլոր հարցերի վերաբերյալ տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն»,– ընդգծեց Վահե Դանիելյանը: Անդրադառնալով խոսակցություններին, թե «Երևան սիթի» առեւտրի կենտրոններում ժամկետանց ապրանքի պիտակները փոխում են ու նորից վաճառքի հանում՝ Վահե Դանիելյանը նշեց, որ նման փաստեր չունեն. « «Ալեքս գրիգ» ընկերությունում այս պահին ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում:  Եթե նման փաստեր լինեն, խնդրում եմ, տրամադրեք ծառայությանը, մենք այս պահին փաստեր չունենք», – ասաց նա: Ի դեպ, ստուգումներն «Ալեքս գրիգում» իրականացվում են ոչ թե ահազանգերի հիման վրա, այլ հենց ընկերության խնդրանքով: Ինչ վերաբերում է քաղաքի տարբեր կետերում մսի վաճառքի հակահիգիենիկ պայմաններին, ապա տեսչության պետը վստահեցրեց, որ խնդիրը շուտով կլուծվի: Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերերում արդեն շինարարություն է սկսվել. «Մսի վաճառքի բոլոր կետերը պետք է իրականացվեն փակ տարածքներում: Պետք է ապահովված լինեն տաք եւ սառը ջրով ու պահպանման պատշաճ պայմաններով», – նշեց Վահե Դանիելյանը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am