Նազարբաևի աշխատակազմի անդամները ձերբակալվել են
Tengrinews-ը՝ վկայակոչելով հանրապետության ազգային անվտանգության կոմիտեին հայտնում է ,որ Ղազախստանում կալանավորվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագլան Մայլըբաևը:Նրան կասկածում են պետական գաղտնիքների հրապարակման մեջ, ձերբակալվել է Նազարբաևի աշխատակազմի ևս մեկ նախկին աշխատակից՝ Նիկոլայ Գալիխինը,ով ներքին քաղաքականության բաժնի պետի տեղակալն էր։ Վերջիններս ձերբակալվել են հունվարի 12-ին։ Վերջիններս կասկածվում են պետական գաղտնիքների անօրինական հավաքման, տարածման և հրապարակման մեջ։
