«Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները, քեմալականներն ու ազգայնականները Թուրքիայում մեկ են դառնում». Կարո Փայլան
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է աղմկահարույց ելույթից հետո իր հասցեին ուղղված քննադատությունների տարափն ու առաջացած իրարանցումը:«Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները, քեմալականներն ու ազգայնականները Թուրքիայում մեկ են դառնում»,- գրել է Փայլանը իր թվիթերյան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հիշեցրել էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Փայլանը մասնավորապես հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:
