Ղրղըզստանում թուրքական բեռնատար օդանավի վթարի զոհերի թիվը. մանրամասներ
Հունվարի 16-ի վաղ առավոտյան Բիշքեկի մերձակայքում կործանվել է թուրքական ACT Airlines ավիաընկերության «Բոինգ-747-400» բեռնատար օդանավը՝ դառնալով ավելի քան 30 մարդու մահվան պատճառ, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ղրղըզստանի առողջապահության նախարարությանը։ Turkish Airlines-ի բեռնատար Boeing 747-ը չվերթ էր իրականացնում Հոնկոնգից Բիշքեկ։ Ղրղզստանի ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մերձակայքում գտնվող բնակավայրի շրջանում։ Զոհվել են և՛ բնակիչներ, և՛ անձնակազմի անդամներ։ Դեպքի վայրից հոսպիտալացվել է 8 մարդ, որից 6-ը՝ երեխաներ։
Զոհերի և վիրավորների տվյալները դեռևս վերջնական չեն։
