Մի՛ դարձրեք հասարակությանը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարո՛ն վարչապետ. Հրանուշ Խառատյան

Մի՛ դարձրեք հասարակությանը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարո՛ն վարչապետ, հղում մի՛ արեք անդեմ «բոլոր»-ին, Ձեր ասած՝ «բոլոր»-ը շատ քիչ մարդիկ են, և նրանք Ձեզ հիանալի հայտնի են: ՀՀ վարչապետի՝ «բոլորին» նստեցնել-կախելու, չնստեցնել-չկախելու, դաստիարակելու-հաշտվելու-չհաշտվելու տարակուսանքները ոչ մի նորություն չեն պարունակում, աշխարհի չափ հին են և կարող են երկու բան նշանակել. կամ՝ «Ես անզոր եմ», կամ՝ «Ես չեմ ուզում»: Իսկ քանի՞սն են «բոլորը» և ովքե՞ր են «բոլորը»: «Բոլորը» երկրի ամբողջ բնակչությու՞նն է, բոլոր պաշտոնյանե՞րն են, միայն կառավարության կա՞զմն է, կենտրոնական կառավարման պատասխանատունե՞րն են, տեղական ինքնակառավարման պատասխանատունե՞րն են, ԲՈւՀ-երի կառավարման կա՞զմն է, տնտեսվարողնե՞րն են, բանկերի վաշխառու կառավարիչնե՞րն են, ընտրությունների կազմակերպման պատասխանատունե՞րն են, ՊՈԱԿ-նե՞րն են... արդեն ձերբակալվածնե՞րն են...«Բոլորը» միասին քա՞նի մարդ են, հարյու՞ր, հազա՞ր, տա՞ս հազար, հարյու՞ր հազար... Եթե «բոլորը» երկրի բոլոր քաղաքացիներն են, ուրեմն Հայաստանն արդեն աստվածաշնչյան «Սոդոմ-Գոմոր»-ն է, այստեղ «նստեցնելու» մասին չի կարող խոսք գնալ, մնում է «բոլորին» ոչնչացնել, վերացնել, թե չէ «նստացնելը» արձակուրդի նման մի բան է: Եթե «բոլորը» հազար մարդ են, և այդ հազարով մյուս «բոլորը» կազատվեն և երկիրը օրինական կդառնա, է, նստացրեք հազարին՝ հանուն երկրի, հանուն ողջ բնակչության, հանուն երեխաների... «Ու՞մ եք կախելու», «Ու՞մ եք նստացնելու» հարցերը միանգամայն կոնկրետ հարցեր են և հստակ ու կոնկրետ պատասխաններ ունեն՝ «բոլոր նրանց, ովքեր թույլատրել են մասնավոր բիզնես շահերի համար անապատացնել երկիրը, թույլատրել են մարդկանց սնանկացնող վաշխառուական վարկեր կիրառել, թույլատրել են «պետական կարիքների» անվան տակ, իրականում մասնավոր բիզնես շահերի նպատակով յուրացնել այլոց սեփականությունը, թույլատրել և նույնիսկ հանձնարարել են օպտիմալացման անվան տակ որակազրկել կրթությունը, հեռացրել են փորձառու ուսուցիչներին, նրանց, ովքեր թույլատրել են հատել անտառները և Հայաստանի սակավաջրությունը հասցնել միայն ինչ որ մի հազարին մատչելի շռայլության, նրանց, ովքեր թույլատրել և նույնիսկ հանձնարարել են օրենքի խախտումով դատական որոշումներ կայացնել...»: Կտեսնեք, որ այս բոլոր «թույլ տվողների» թիվը նույնիսկ հիսունի չի հասնում: Իրական խախտողները թույլատրողներ-հանձնարարողներն են: Հազարավորները օգտվել են թույլտվություններից: Եվ պիտի շարունակեն օգտվել: Ճեղքեր գտնել սեփական ծրագրերն իրականացնելու ցանկությունը հասարակության անդամների բնական վիճակն է, օրենքները հենց նրա համար են, որ ճեղքերը նվազագույնի հասցնեն, իսկ իշխանությունների սուրբ պարտականությունը օրենքներով կառավարելն է: Պատժվողները ճեղքեր փնտող-գտնողները չպիտի լինեն, պատժվողները ճեղքեր բացողները պիտի լինեն: Բայց եթե նստացնելու եք ուրիշ «բոլոր» հազարի՝ որպես «ժողովրդի թշնամիների», հանուն նստեցվելիք իրական «բոլոր»ի, ապա, պարոն վարչապետ, իրավացի եք, «բոլոր»ին պետք չի՛ պատժել: Չեք էլ կարողանա: Մի՛ դարձրեք հասարակությունը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարո՛ն վարչապետ, հղում մի՛ արեք անդեմ «բոլոր»ին, Ձեր ասած «բոլոր»-ը շատ քիչ մարդիկ են, և նրանք Ձեզ հիանալի հայտնի են: Հրանուշ Խառատյան. ֆեյսբուք:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am